Պատմություն

                          ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ


images
Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–13 թթ-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 
1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս,  1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007 թ-ին): 
1934 թ-ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և 
պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:
Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:


Ալեքսանդր Թամանյան

Capture

Հայ ճարտարապետ , ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ. մարտի 4-ին (մարտի 16) Եկատերինոդարում (այժմ`   Կրասնոդար): Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում:

1904թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906թ.):
Նրա նախագծով 1907-1913թթ. կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո):
1914թ. Թամանյանն ընտրվել է որպես Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917թ.`   ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1921թ.՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ. հրավիրվել է Հայաստան:
Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին:
1934թ. ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-1933թթ. Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը:
Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ`   Ազգային) գրադարանի շենքերը և այլն:
Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով: Թատրոնի շենքը երկդահլիճ է`   մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման`   դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ:
2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով:
Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով: Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները:
Նրա ստեղծագործության ազդեցությամբ ստեղծվել է ճարտարապետության մի դպրոց, որն իրավամբ կոչվում է թամանյանական: Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936թ. փետրվարի 20-ին Երևանում:






 ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ (Հոկտեմբեր2017)

1.      Ապացուցելոր Բագրատունիների Հայաստանը հայկականպետականության պատմության կարևոր փուլ է:                          Բագրատունիների արքայատան և թագավորության (8851045հիմնադիրարքան Աշոտ Ա Մեծն է:Մինչ այդ Հայաստանում կառավարող Բագրատունիները եղել ենամենա ազդեցիկ տոհմը,այդ իսկ պատճառով կրել են. Հայոց իշխան,Իշխանացիշխան:Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թվականին երկրի իշխանների ու հյուրերիներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավորորովմիջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունըևվերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը։Աշոտ Ա-նամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրացև Աղվանից իշխաններինայլև հարևան արաբական ամիրությունները։ Աշոտ Ա Մեծիքաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն:Սմբատ Ա-ի որդին՝Աշոտ Բ Երկաթըտևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներինսանձելկենտրոնախույս ուժերինմիավորել երկիրը։                                                                            Ապացույց փաստացի 457 տարի առաջ կորցրած Հայկական թագավորությունըվերականգնվում է Բագրատունիների տոհմի շնորհիվ:Այդ իսկ պատճառով Բագրատունիների կառավարման ժամանակահատվածը (885–1045հանդիսանում էկարևոր փուլ
2.      Ապացուցելոր քոչվորների արշավանքները Հայաստանքաղաքակրթական բախման դրսևորումներ են:                                    11-րդ սկսված Հայաստան ներխուժել են տարբեր տեսակի քոչվոր ցեղախմբեր’ մոնղոլ-թաթարներ,  սելջուկ-թյուրքերթուրքմենական  կարակոյունլուներ,ակկոյունլուներ:Ներխուժումների ժամանակ ավիրվել է քոչվորների կոմից զավթած տարացքների պատմա-մշակույթային արժեքները,հարստահարվել և սպանվել է տեղի բնակչությունը գերևարվելեն գեղեցիկ աղջիկները և կանայք.որոնք հետագայում վաճառվել են  ստրկության:                                                                                                                        Ապացույց – վերը նշվածփաստարկները խոսոում են այն մասին որ քոչվոր ցեղերի քաղաքակրթությունըհանդիսանում էՆվաճողականությունը,բարձր քաղաքակրթության արժեքներիոչնչացումը կեղեքումն ու սպանությունը ստրկավաճառությունը:Քոչվորները չունեինմշակոույթ,գիր ու գրականություն,գիտությունորոնք հանդիսանում են ցանկացածքաղաքակրթության բախկացուցիչ մաս,իսկ Հայաստանի մշակույթը գիր ուգրականությունը ինչպես նաև գիտությունը ճանաչված եր ամբողջ աշխարհում:Համաշխանհային քաղաքակրթության հիմնադիր Հայկական քաղաքակրթությունում բացակայում է վերը նշված բացասական երևույթները:Այդ իսկ պատճառով քոչվորներիարշավանքները Հայաստան քաղաքակրթական բախման դրսևորումներ են:
3.      Թվարկել հայերի՝ քոչվորներից յուրացրած դրականն ուբացասականը կյանքի բոլոր ոլորտներում /պատասխանըհիմնավորել/:                            Բացասական-Մինչև Ղազանխանի (1259-1304 թվականներինբարեփոխումները գոյություն չի ունեցել միասնական հարկման չափ,որը կամայականությունների ու չարաշահումների տեղիք է տվել։ Հայաստանի վիճակըվատթարացել է 14-րդ դարի սկզբիներբ մոնղոլներն ընդունել են մահմեդականություն ևուժեղացրել կրոնու հարկային ճնշումները։ Հայկականիշխանությունների՝ԶաքարյաններիՎաչուտյաններիԽաղբակյան-ՊռոշյաններիՕրբելյաններիԱրծրունիներիՀասան-Ջալալյանների և մյուսների դերը 14-րդ դարի սկզբից քաղաքական ու տնտեսական կյանքում զգալիորեն թուլացել է։                                                                                                                                                             Դրական-ՉԿԱ,քոչվորները սովորաբար եղել են գող և ավազակներնրանք իրենցտիրապետության տակ եղած ազգերից գողացել են ամենինչ.մշակույթ,գիտություն:ասվացիս ապացույցը թուրքերը և ադրբեջանցիները:
4.      Կատարել հետազոտական աշխատանք «Կիլիկիայի իրավականհամակարգը» թեմայով:                                                                         Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքըկազմվել է որպեսզի կարգավորվեն ԿիլիկյանՀայաստանի հասարակական հարաբերությունները
Թեև հայկական թագավորության մեջ մինչ այդ գործում էին Մխիթար Գոշիդատաստանագիրքն ու «Անտիոքի ասիզները», սակայն չէին բավարարում պետությանիրավական գործունեության պահանջներըՄխիթար Գոշի դատաստանագրքի կազմումիցհետո անցած ժամանակահատվածում փոխվել էին ավատատիրականհարաբերությունները։ Բացի այդկիլիկյան հայերենի և այդ դատաստանագրքի լեզվի միջևառաջացած մեծ տարբերության պատճառովայն դարձել էր անհասկանալի։Սահմանափակ էին կիրառվում նաև ասիզներըհիմնականում՝ սյուզերեն-վասալտնտեսական հարաբերությունները կարգավորելու համարորոնք Մխիթար Գոշիդատաստանագրքում սակավ են կիրառվել։
Աղբյուրագիտական տեսակետից Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը ՄխիթարԳոշի դատաստանագիրքն է՝ Կիլիկիայի պայմաններին համապատասխան փոփոխված,կրճատված և գրաբարից կիլիկյան աշխ-արհաբարի թարգմանված։ Դատաստանագրքումհոդվածներըթեև ոչ խստագույն հետևողականությամբդասակարգվել ենիրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորմանսկզբունքով։
Ս։ Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի իրավաքաղաքական արժեքն ուպատմաճանաչողական նշանակությունն այն էոր հաստատում է օրինականություննընդդեմ կամայականությանհաշվի առնելովոր ուժեղ կենտրոնացված թագավորականիշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ՝գտնելովոր թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ուքաղաքական գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետական իշխանությանհզորությամբ։
Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը բովանդակությամբ ու առաջադեմգաղափարներով առաջնակարգ տեղ է գրավում միջնադարյան իրավունքիհուշարձանների շարքում։ Հայտնի է Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի ձեռագրիերկու օրինակորոնք պահվում են Վենետիկի Մխիթարյանների գրադարանում ևՄատենադարանում:

Ամերիկային նետված մարտահրավեր



Ճակատագրի հեգնանքով Ամերիկայի գերազանցությունն իր իսկ ժողովրդի կողմից հաճախ գնահատվում է լիակատար անտարբերությամբ: Դատելով զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումից և Կոնգրեսում հնչող կարծիքներից` այս երկու կարևորագույն ծանրաչափերից, ամերիկացիների հետաքրքրությունն արտաքին քաղաքականության նկատմամբ գտնվում է աննախընթաց ցածր մակարդակում:
Վերջին նախագահական ընտրությունները դարձել են երրորդը այն շարքում, որոնց ժամանակ թեկնածուների կողմից լրջորեն չի քննարկվել արտաքին քաղաքականությունը։ Եթե դիտարկենք ռազմավարական ծրագրերի տեսանկյունից, հատկապես 1990-ականներին ամերիկյան գերազանցությունն առաջացնում էր ավելի քիչ հույզեր,քան մի շարք ընդունված հատուկ որոշումներ, որոնք նախատեսված էին ընտրողների հավանությունը ստանալու համար, այն ժամանակ, երբ տնտեսական դաշտի առավելությունը կանխորոշված էր տեխնոլոգիական մակարդակով և առաջացել էր Ամերիկայի աշխատանքի արտադրողականության աննախադեպ նվաճումներից։ Այս ամենը առիթ տվեց, որպեսզի փորձեն գործել այնպես, թե իբր Միացյալ Նահանգներն այլևս կարիք չունեն երկարաժամկետ արտաքին քաղաքականության և կարող են սահմանափակվել առաջացող մարտահրավերներին արձագանքելով։
Սառը պատերազմում հաղթանակը առաջացնում է ինքնագոհություն։ Ստեղծված իրավիճակից բավարարվածությունը հանգեցնում է քաղաքականության, որը դիտարկվում է որպես ինչ-որ հայտնի բանի պրոյեկցիա ապագայում։ Ապշեցուցիչ ձեռքբերումները տնտեսության ոլորտում հանգեցնում են նրան, որ քաղաքական գործիչները սկսում են շփոթել ռազմավարությունը տնտեսության հետ և դառնում են քիչ ընկալունակ ամերիկյան տեխնոլոգիական առաջընթացի արդյունք մե վերափոխումների քաղաքական, մշակութային և հոգևոր ազդեցության նկատմամբ:
Միացյալ Նահանգները գտնվում են մի աշխարհում, որին քիչ բանով է նախապատրաստել իր նախորդ պատմական փորձը։ Լինելով անվտանգ՝ երկու մեծ օվկիանոսների միջև, նրանք մերժել են ուժերի հավասարակշռության հայեցակարգը, լինելով համոզված նրանում, որ իրենք կարող են ինչպես մի կողմ կանգնել այլ ազգերի վեճերից, այնպես էլ ի վիճակի են հաստատել համընդհանուր խաղաղություն, ստիպելով կյանքի կոչել  ժողովրդավարության ու ինքնորոշման իրենց արժեքները։
Միացյալ Նահանգների և Արևմտյան Եվրոպայի փոխհարաբերություններում, ինչպես նաև Արևմտյան կիսագնդի ներքին հարաբերություններում առավել կիրառելի են ամերիկյան պատմական իդեալները։ Միանգամայն հիմնավորված է դիտարկվում աշխարհի իդեալիստական տարբերակը, որը հիմնված է ժողովրդավարության և տնտեսական առաջընթացի վրա։

Комментариев нет:

Отправить комментарий