«Հայկ և Բել»-ը առասպել է, որը, միաձուլվելով հայ ժողովրդի, նրա նախահայրերի պատմության հետ, դարձել է ավանդավեպ: Հայկը հայ ժողովրդի արի, հպարտ ու հայրենասեր զավակների կերպարն է մարմնավորում: Մեր օրերի հայ տղամարդը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին նա է: Պայքարելով արդարության, ազատության և ազնվության համար՝ Հայկը, ի վերջո, հաղթանակեց և ոչնչացրեց Բելի կողմից սփռված նենգությունը, հպատակությունն ու անխղճությունը, և որ ամենակարևորն է՝ Բելին:
Կյանքում միշտ էլ պարտվում են այն մարդիկ, որ փորձում են իրենց հպատակը դարձնել բոլորին, նրանց ուշադրությունը սևեռել միայն դեպի իրենց կողմը: Իսկ նրանք, որ կարողանում են դեմ կանգնել այդ մարդկանց և կռվել հանուն իրենց ազատության, ավելի մեծ հաջողություններ են ունենում կյանքում և միշտ հաղթանակած են դուրս գալիս ամեն տեսակի պատերազմներից:

Комментариев нет:
Отправить комментарий